Բավ է պառակտվել
28-04-2022 18:20

Ավտոբուսների նոր երթուղիներ և գործողների ուղեգծերի փոփոխություններ Երևանում

Մայիսի 1-ից Երևանում կգործարկվեն քաղաքային տրասպորտի նոր երթուղիներ և փոփոխություններ կարվեն գործող երթուղիների ուղեգծերում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով:

Հ.7 երթուղի


ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ԶԱՎԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ
Նազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց - Ե. Քոչարի – Խորենացու փ.-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ.-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան:
Շարժակազմի քանակը՝ 11 միավոր:

Հ.74 երթուղի


ԴԱՎԹԱՇԵՆ - «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆ
Դավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ.-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ.-ներ – Մոսկովյան – Խանջյան փ.-ներ – Տ. Մեծի – Արցախի պ.-ներ – Ռոստովյան - Աթոյան – Էրեբունու - Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի - Խ.Դաշտենցի փ.-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

Հ.23 երթուղի
ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 6-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ
Էներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- Օհանովի Զոր.Անդրանիկի - Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ.Սևակի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Մուրադյան փ. - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

Հ.41 երթուղի
ԱՎԱՆ - ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾ
Ավան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. -Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ.-ներ - Տ.Մեծի - Արցախի պ.-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ.-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ.-ներ - Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 14 միավոր: