Բավ է պառակտվել
18-03-2020 15:20

Երևանում ախտահանում են շքամուտքերն և վերելակները (լուսանկարներ)

 

Երևանի քաղաքապետարանն իրականացնում է շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքներ։

“Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրություններն իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքներ”,- տեղեկացվել է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

 

COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։

 

Վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած անձինք։