հաղթելուենք
20-02-2020 15:55

Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի․ վարչապետ

Կառավարության նիստում անդրադարձ եղավ ապօրինի շինանարություների թեմային։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Վերջինս նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլատվությամբ:
«Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենք ապօրինի շինարարությունների իրականացման համար։ Բայց Երևանի քաղաքապետի հետ քննարկում են ունեցել և հանրային տարածքների վրա կառուցված հայտնի առանձնատների սեփականատերերի են դիմել: «Օրինակ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ և հիմա ասում են, որ մեր շենքն ապօրինի օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ այո, պարտավոր եք օրինականացնել»,-ասաց վարչապետը:
Վերջինս հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը: «Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ և գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի անհարմարանք է հանրային կարծիքի և ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,-հավելեց վարչապետը:

 

 

Արմինե Գևորգյան

Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ
Երևանը մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի թշնամական քաղաքականությամբ․ Փաշինյան
Նոր կառուցվող կայանի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագինը 1-1,5 դրամով կնվազի
Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց
«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ