Բավ է պառակտվել
13-08-2021 16:18

Երևանում այրվում է կաշվի գործարանը, տեղում աշխատում է 5 մարտական հաշվարկ և քիմիական անվտանգության մասնագետներ

Երևանում հրդեհ է բռնկվել նախկին կաշվի գործարանում, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հրշեջ փրկարարներ և մի շարք մասնագիտացված ծառայություններ, տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Ահազանգը ստացվել է ուրբաթ, ժամը 10։00-ին, ըստ ԱԻՆ տեղեկատվության՝ հրդեհը դեռևս չի մարվել։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, բժիշկներ, ինչպես նաև Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։