Բավ է պառակտվել
25-07-2022 14:21

Հրդեհ՝ Երևանի խոշոր բեռնափոխադրող ընկերության պահեստում

Երկուշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին։
«ԱՊԱՎԵՆ»-ը խոշոր բեռնափոխադրող ընկերություն է, որն ունի գրասենյակների ցանց արտասահմանում: