Բավ է պառակտվել
01-12-2017 14:21

Երևանում սպասվում է հասարակական տրանսպորտի սակագնի փոփոխություն

Երևանի երթուղային ցանցի փաթեթը պատրաստ կլինի մինչ տարեվերջ, և կսկսի գործել հաջորդ տարվա վերջից: Այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ:
« Թե կոնկրետ ինչ սակագին կսահմանվի՝ կորոշեն օրենքով ընտրված կառույցները, և չի բացառվում, որ տեխնիկական և գործող սակագները տարբերվեն: Եթե մենք ստեղծում ենք միասնական համակարգ, մենք կունենանք մեկ տոմսային համակարգ, քանի որ փոխադարձ ինտեգրված ցանցում այլ կերպ լինել չի կարող»,-մանրամասնել է Նիկոյանը:
Նիկոյանի խոսքերով, կլինի մեկ սակագին, սակայն կլինեն տարբերություններ ինչպես խմբերի հետ կապված, այնպես էլ այլ գործոններով պայմանավորված:
Պարբերականը հղում անելով պաշտոնյային տեղեկացնում է, որ այլ կերպ ասած ուսանողների համար գործելու է մի սակագին, կենսաթոշակառուների համար այլ, իսկ հասարակ քաղաքացիների համար մեկ այլ սակագին: