Բավ է պառակտվել
29-07-2019 18:03

Երևանում պայթեցված բանկոմատից գողացել են ավելի քան 37 հազար դոլար

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Երևանում պայթեցրել են ՎՏԲ Հայաստան բանկի բանկոմատներից մեկը և գողացել շուրջ 18 մլն․դրամ։

Ըստ նախնական տվյալների, հուլիսի 28-ին, ժամը 04։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ պայթեցնելով բացել են ՎՏԲ Հայաստան բանկոմատներից մեկի դուռը և յուրացրել առանձնապես խոշոր չափի գումար։

Ըստ նախնական տվյալների, պատճառված վնասը կազմել է 17,974,000 դրամ (շուրջ 37,750 դոլար)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմքեր, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի գողություն)։

Կատարվել են մի շարք մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։