Բավ է պառակտվել
26-10-2023 13:14

Երևանում չորս փոխքաղաքապետ է ընտրվել. Մարությանի խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը

Երևանի ավագանին արտահերթ նիստում ընտրել է մայրաքաղաքի չորս փոխքաղաքապետերի։

Առաջին փոխքաղաքապետ դարձավ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը (32 կողմ, 5 ձեռնպահ)։ Փոխքաղաքապետ են ընտրվել նաև ևւոն Հովհաննիսյանը (31 կողմ, 5 ձեռնպահ), Սուրեն Գրիգորյանը (32 կողմ, 5 ձեռնպահ) և Սարգիս Մադաթյանը (32 կողմ, 5 ձեռնպահ։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունը լքել է ավագանու արտահերթ նիստը։

Խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճն «Ազգային առաջընթացի» ղեկավար Արամ Թորոսյանի ելույթից հետո, որում նա ընդդիմադիր խմբակցություններին, մասնավորապես, «Հանրային ձայնին» կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, որպեսզի չապահովեն.քվորում, տապալեն նիստը, ինչը թույլ չի տա իշխանության ձևավորումը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։

Նիստում հայտարարվեց նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարն է Արամ Թորոսյանը, իսկ քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։ «Հանրապետություն» խմբակցությունը ղեկավարում է Անի Խաչատրյանը, քարտուղարն է Մհեր Բեջանյանը։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է Վահան Ավագյանը, իսկ քարտուղար՝ Վահե Եսայանը։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։