Բավ է պառակտվել
21-06-2022 11:22

Երևանում շոգը կարող է գերազանցել 24-ամյա ռեկորդը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» հրապարակել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մասնավորապես, հունիսի 21-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Ընդ որում, այս պահին հունիսի 21-ի ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 1998 թվականին, երբ ջերմաչափի սնդիկը հասել է զրոյից բարձր 35,2 աստիճանի։