Բավ է պառակտվել
11-08-2018 13:56

Երևանում կարող է մետրոյի նոր կայարան բացվել

 

Մետրոպոլիտենի զարգացման ծրագրերի մասնագետ Նիկոլայ Դավթյանը ներկայացրել է "Սուրմալու" ("Սուրբ Մարի") մետրոյի կայարանի նախագիծը, որը կարող է կառուցվել պահածոների գործարանի տարածքում, ինչպես նաև մետրոպոլիտենի զարգացման և արդիականացման հեռանկարների տեսլականը, տեղեկացնում է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի մամլո ծառայությունը:
"Սասունցի Դավիթ" և "Զորավար Անդրանիկ" գործող կայարանների միջև նոր կայարանը հնարավորություն կտա ապահովել "Սուրմալու" և "Փեթակ" առևտրի կենտրոններն, ինչպես նաև Սևանի փողոցը՝ այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, ինչը կնպաստի այդ տարածքի տրանսպորտային բեռնաթափմանը:
Ծանոթանալով նախագծային առաջարկի հետ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց, որ Երևանի համար մետրոպոլիտենի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Նա առաջարկեց Ն. Դավթյանին փորձագիտական քննարկումներ կազմակերպել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիկ Էրոյանի մասնակցությամբ:
1987-20011 թ.թ. Դավթյանն աշխատել է Երևանի մետրոպոլիտենում, զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: Ներկայումս նա աշխատում է Սանկտ-Պետերբուրգում: