Բավ է պառակտվել
09-04-2021 18:21

Երևանում մեկնարկել է ԳՇ պետի հանդիպումը անհայտ կորած զինծառայողների և գերիների ծնողների հետ

Բացի այդ, դադարեցվել է գերատեսչություն աշխատակիցների տարհանումը որոշ տեղեկություններով՝ ծնողներից մեկի վերջնապահանջի պատճառով։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող և անհայտ կորած զինծառայողների շուրջ 50 ծնող մտել են Հայաստանի ՊՆ Գշ պետ Արտակ Դավթյանի հեըժտ հանդիպելու նպատակով։ Այս մասի Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել է աղբյուրը ԳՇ-ում։

Մեր տեղեկություններով, դադարեցվել է նաև պաշտպանության նախարարության աշխատակիցների տարհանումը ուղղաթիռներով։ Պատճառն ինչպես ոչ թռիչքային եղանակն է՝ ուժեղ քամու պատճառով, այնպես էլ ծնողներից մեկի վերջնապահանջը։ Տղամարդկանցից մեկը սպառնացել է ինքնահրկիզվել, եթե այդպես շարունակվի։

Ակցիան սկսվել է ապրիլի 8-ի առավոտյան. անհայտ կորածների հարազատները մեքենաներով արգելափակել են ՊՆ բոլոր մուտքերն ու ելքերը: Ցուցարարների հետ բանակցությունները վարում էին իրավապահ մարմինների աշխատակիցները, կոչ անելով քաղաքացիներին ապաշրջափակել գերատեսչության շենքը: Շրջափակված շենքից ուղղաթիռով տարհանել են կանանց մի մասին։ Զինծառայողնորի ծնողնորն ու հարազատները պահանջում են իրենց երեխաների վերադարձը կազմակերպելու հստակ երաշխիքներ։

Նախօրեին Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ Բաքվից Երևան է ուղևորվել հերթական օնքնաթիռը՝ մի խումբ գերիներով։ Սակայն ինքնաթիռը Երևան ժամանեց առանց զինծառայողների։ Ընդ որում, ռուսական կողմը դեռևս մինչև ինքնաթիռի ժամանումը չքր հաստատում գերիների փոխանակման փաստը։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սադրանք էր որակել Բաքվից հայ գերիների վերադարձի մասին հայտարարությունը։