Բավ է պառակտվել
02-05-2022 09:30

Երևանում բերման են ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները սկսել են զանգվածաբար բերման ենթարկել Երևանի կենտրոնում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բերման է ենթարկվել ավելի քան 120 մարդ։

Մոտ մեկուկես ժամ առաջ ընդդիմության կոչով քաղաքացիները սկսեցին փակել մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու խաչմերուկներն, ինչպես նաև քաղաքի բնակելի թաղամասերը կենտրոնի հետ կապող մայրուղիները։

Երևանի մեծ կենտրոնում երթևեկությունը ծայրաստիճան վատ է, գործնականում արգելափակված են Բաղրամյան պողոտան, Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկը, Մյասնիկյան, Արշակունյաց, Գր.Լուսավորիչ պողոտաները և այլն։ Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստանն»։ Ներկաների թվում են ընդդիմադիր պատգամավորները։

Ցուցարարներին բերման են ենթարկում բիրտ ուժի կիրառմամբ, մասնավորապես, Շահումյանի հրապարակում։ Նրանց ուժով նստեցնում եբ ոստիկանական մեքենաներ և տեղափոխում ոստիկանական բաժանմունք։

Ըստ մամուլի հրապարակումների՝ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):