Բավ է պառակտվել
06-02-2023 12:13

Երևանում կցրտի մինչև մինուս 8 աստիճան

Վաղվանից Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 8 աստիճան։

Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր ցերեկը՝ + 7 աստիճան, իսկ ամենացածրը՝ փետրվարի 10-ի գիշերը, մոտ զրոյից ցածր 6-8 աստիճան։ Փետրվարի 6-7-ը մայրաքաղաքում սպասվում է ձյուն և քամու ուժգնացում, 8-9-ին՝ ձյուն և մառախուղ:

Հայաստանի տարածքում, փետրվարի 10-ի առավոտից շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։