Բավ է պառակտվել
16-07-2021 10:43

Երևանն ապատեղեկատվություն է անվանել Գեղարքունիքում հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի կրակակոծման մասին Բաքվի հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից, հայտարարում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ» ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունում։
Հուլիսի 10-ին Հայաստանի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունն այն մասին, որ հայկական ստորաբաժանումները Գեղարքունիքում կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։