Բավ է պառակտվել
28-07-2019 18:39

Երևանում պոկվել է վերելակը, զոհերի թիվը հասել է երկուսի

Նախօրեին Երևանում ողբերգական միջադեպ է պատահել։

Ինչպես տեղեկացրելէ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, ժամը 18։300 “911” փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ պոկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը, կան տուժածներ։

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել մոտ 12 մետրից: Ներսում գտնվել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.):

Երկու տուժածներն էլ տեղափոխվել են “Էրեբունի ԲԿ։

Բժիշկները նրանց վիճակը գնահատել են շատ ծանր։ Ժամը 23։00-ին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ է․Թ․-ն մահացել է։

Ինչպես տեղեկացրել են հիվանդանոցից, կիրակի օրը մահացել է նաև երկրորդ տուժածը։