Բավ է պառակտվել
17-02-2023 21:19

Երևանում կսահմանափակվի Հաղթանակ կամրջի և առանցքային պողոտաներից մեկի երթևեկությունը

Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել
Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից
Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից
Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: