Բավ է պառակտվել
28-01-2022 18:18

Երևանը հերքել է հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը կրակակոծելու մասին Բաքվի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը կրակակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

Հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

«Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել», - ասվում է հաղորդագրությունում։