Բավ է պառակտվել
01-08-2019 14:07

Երևանում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները (տեսանյութ)

Հինգշաբթի սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձիք ինչ-որ նյութով ներկում Ապրիլյանի ժամանակ զոհված զինծառայողների Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող գերեզմանաքարերը և շրջակա տարածքը։

Տեսանյութն առաջացրել է օգտատերերի բուռն վրդովմունքը։ Շատերն անվանել են դա հերոսների հիշատակի անարգանք և վանդալիզմ ու բացատրություն պահամջել։

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրում Հովհաննիսյանը հայտարարել է, որ արդեն հետաքննվում են դեպքի բոլոր հանգամանքներն, ինչպես նաև փորձում են ճշտել, արդյո՞ք դա վանդալիզմի ակտ է։

“Կատարվածի վերաբերյալ հանդես կգանք հայտարարությամբ բոլոր հանգամանքները պարզելուց հետո։ Ամեն դեպքում, Պաշտպանության նախարարությունը դատապարտում է վանդալիզմի և ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի անարգանք ցանկացած դրսևորում”,-ասել է նա։

Իր հերթին, Հայաստանի ոստիկանության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչության ղեկավարի տեղակալ էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Վալերի Օսիպյանը հանձնարարել է Երևանի գլխավոր վարչությանն անցկացնել հետաքննություն և տեղեկացնել հասարակությանը դրա արդյունքների մասին։

“Այս պահին ոստիկանության փորձագետները ուսումնասիրում են շիրմաքարերի վրա լցրած նյութը, և պարզում այլ մանրամասներ”,-ասել է նա։

Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանական զինուժն ակտիվ մարտական գործողություններ էր սկսել՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով: Ռազմական գործղությունների ընթացքում հակառակորդը կիրառել էր նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ: ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ: