Բավ է պառակտվել
27-01-2023 10:28

Երևանում ձյուն է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հունվարի 27-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 28-31-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը` 4-6 աստիճանով։

Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-ի և 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Ուրբաթ օրը մայրաքաղաքում կլինի 4-6 աստիճան տաքություն, շաբաթ և կիրակի ջերմաստիճանը կնվազի մինչև զրոյից բարձր 2-4 աստիճան, իսկ երկուշաբթի և երեքշաբթի կբարձրանա մինչև 5-7 աստիճան տաքություն։