Բավ է պառակտվել
17-12-2018 13:17

Երեւանում առևանգվել է Արմավիրի ոստիկանության բաժնի ղեկավարի եղբորորդին

Երևանում առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբորորդուն

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արմավիրի վարչական շրջանի բաժնի աշխատակիցները՝ գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ բերման են ենթարկել չորս քաղաքացու։

Ինչպես տեղեկացվել է գերատեսչության կայքում, շաբաթ օրը, ժամը 17։00 սահմաններում Երևանի բնակիչ, ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Սամվել Խմելյանի եղբորորդին դիմել է ոստիկանություն և պատմել, որ դեկտեմբերի 12-ին բռնություն գործադրելով նրան առևանգել են և Mercedes մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ շրջակայքում գտնվող առանձնատուն։ “Մի քանի մարդ ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոմն Գոռ՝ ատրճանակը ձեռքին և ոմն Կարեն` դանակով սպառնացել են սպանել նրան։ Կարենը նաև կոտրել է նրա բջջային հեռախոսը” , - ասվել է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության Արմավիրի վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ տղամարդուն առևանգել են 39- ամյա Սարգիս Մ.-ն, 35-ամյա Գոռ Գ.-ն, 28-ամյա Արմեն Մ.-ն և 39-ամյա Կարեն Ջ.-ն։

Օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին բացահայտվել է նրանց գտնվելու վայրը, և նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Փաստի առիթով հարուցվել է քրգործ Հայաստանի ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առևանգում), նշանակվել է դատաբժշկական հետազոտություն։

Սարգիս Մ.-ն, Գոռ Գ.-ն, Արմեն Մ.-ն և Կարեն Ջ.-ն կալանավորվեն են, ընթանում է քննություն։