Բավ է պառակտվել
27-11-2022 18:53

Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև զրո աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Նոյեմբերի 27-ին` մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև։

Երկուշաբթի ցերեկը մայրաքաղաքում կլինի 9-11, երեքշաբթի՝ մինչև 10-12 աստիճան տաքություն, չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 տաքություն, իսկ հինգշաբթի և ուրբաթ օրերին կգրանցվի 8-10 աստիճան։

Երկուշաբթի և երեքշաբթի գիշերը Երևանում սպասվում է 0- 2 աստիճան տաքություն։