Բավ է պառակտվել
06-11-2023 10:43

Առաջարկվում է շաբաթ-կիրակի օրերին արգելել մեքենաների երթևեկությունը Երևանի Հրազդանի կիրճում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է շաբաթ-կիրակի օրերին արգելել մեքենաների երթևեկությունը Հրազդանի կիրճում։
«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել»,- նշել է նա երկուշաբթի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ հարկավոր է քննարկել և սահմանել արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը, այդ թվում՝ օրենսդրական, որ «թաքնված շլագբաումներից կարողանանք դնել և հեռակառավարել»: Շրագիրն իրականացնելու համար, ավանաբար, կարիք կլինի շատ ավելի ներգրավել Պարեկային ծառայության ռեսուրսները, ասել է Ավինյանը։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։