Բավ է պառակտվել
19-04-2022 20:12

Երևանում ընթանում է ընդդիմության բողոքի երթը

Երևանում ընթանում է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի բողոքի երթը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Երևանի Ազատության հրապարակում ակցիա է սկսել՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում իշխանությունների գործողությունների։ Նա ընդգծել է, որ իշխանությունների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են Արցախն ամբողջությամբ տալ թշնամուն, «մենք Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք»։

Ընդդիմությունը որոշել է ցանցային, ապակենտրոն պայքար իրականացնել։ Վանեցյանի խոսքով, առկա գործողությունների ծրագրի համաձայն՝ ամեն օր կանցկացվեն բողոքի տարբեր ակցիաներ։ Նա վստահ է արագ արդյունքում։

Ապրիլի 19-ին «5165» կուսակցությունը հայտարարց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։