Բավ է պառակտվել
05-07-2022 11:03

Երևանում ընթանում է ընդդիմության երթ՝ նվիրված Սահմանադրության օրվան

Երևանի կենտրոնում տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման կազմակերպած երթ՝ նվիրված Սահմանադրության օրվան։

Երթի նպատակն է հիշեցնել Սահմանադրության կարևորությունը երկրի համար, ինչպես նաև ընդդիմության կողմից մատնանշվող երկրի հիմնարար օրենքի բազմաթիվ խախտումները։ Բողոքի խորհրդանիշը Սահմանադրության մեծացված շղթայված մակետն է։ Երթի մասնակիցները շարժվում են դեպի Սահմանադրական դատարան և նախագահական նստավայր։

Ցուցարարների ձեռքին բողոքի ակցիաներից հետո կալանավորված մարդկանց լուսանկարներներն, որոնց նրանք անվանում են քաղբանտարկյալներ և պահանջում են ազատ արձակել։

Ապրիլի 18-ից Հայաստանում անցկացվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ և երթեր՝ իշխանությունների հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը վարչապետ Փաշինյանին մեղադրում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը չապահովելու մեջ։