Բավ է պառակտվել
07-01-2023 18:43

Երևանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել՝ դանակահարությամբ , որի զոհ է դարձել Երևանի 36-ամյա բնակիչ

Ռուբինյանց - Պ.Սևակ փողոցների խաչմերուկում հունվարի 6-ին դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ տեղափոխվել է բուժկենտրոններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

««Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ ժամը 16:15-ի սահմաններում վերը նշված տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների և վերոնշյալ 4 երիտասարդների միջև։
«Ցուցաբերվել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով և երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել վերը նշված անձանց, որոնցից մեկը մահացել է:
Նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննում, առգրավվել են տուժողների հագուստները։
Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին:
Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է։