Բավ է պառակտվել
11-12-2020 12:40

Ցուցարարները Երևանում փակել են դեպի ՊՆ տանող ճանապարհը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերի մասնակիցները փակել են դեպի Պաշտպանության նախարարություն տանող ճանապարհը Նոր նորք համայնքում։

Մի քանի տասնյակ քաղաքացի՝ “Նիկոլ-դավաճան” պաստառներով ու վանկարկումներով արգելափակել են Մոլդովական - Թոթովենց խաչմերուկը։

Այստեղ են բերվել նաև ոստիկանության զգալի ուժեր: Այս հատվածում երթևեկությունը գործնականում կանգ էր առել, բայց հետագայում իրավապահ մարմիններին հաջողվեց ցուցարարներին դուրս բերել խաչմերուկից:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 16 ուժ արդեն մեկ ամիս է, ինչ հավաքներ է անցկացնում ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Նրան մեղադրում են Ղարաբաղում հայկական շահերը դավաճանելու մեջ: Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը որպես վարչապետի միասնական թեկնածու էին առաջադրել Հանրային խորհրդի նախկին ղեկավար, անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին։