ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր մեկնարկել է երիտասարդների բողոքի ակցիան՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»:
Նրանք իրենց բողոքն են արտահայտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ:
Քիչ առաջ ԱԳՆ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առանց արձագանքելու մտան շենք: