Ապրիլի 13-ը Երևանում հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր։
Ինչպես տեղեկացրել է քաղաքի վարչական կառավարման մամլո ծառայությունը, երկուշաբթի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարվել է ձեռնամուխ լինել ծառատունկը պատշաճ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներին։
Բացի այդ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ իրականացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից տարածքների բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ին ընդառաջ։