Բավ է պառակտվել
14-10-2021 13:09

Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նֆորումի շրջանակներում նախատեսված է Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելությունը՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։

Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Մասնակիցների թվում են Հայաստանի մարզպետները, Ռուսաստանի մարզերի ղեկավարները, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետներ, գործարարներ։

Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։

Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է քննարկել նաև ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, երկու երկրներում տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր։

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որոնց նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշոտնյանները բազմիցս են կարևորել այս ֆորումների դերը՝ որպես երկու երկների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։