Բավ է պառակտվել
18-08-2022 21:17

Երևանում հետաքննվում է 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

Հայաստանի քննչական կոմիտեում քննչական գործողություններ են տարվում Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է օգոստոսի 18-ին՝ ժամը 01։40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ուր «ձախ ստորանրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել տուժածը։

27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վիրավորում շնչափողի վնասումով, երկկողմանի պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: