Բավ է պառակտվել
27-09-2016 14:39

Երևանում բարձրահարկ շենքի պատշգամբից երեխա է ընկել

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4–րդ հարկի պատշգամբից փոքրիկ աղջիկ է ընկել։ Երեխային շտապ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեխան այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխան շոկային վիճակում էր, բժիշկները կարողացել են նրան դուրս բերել այդ վիճակից։

Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել օգոստոսին Գյումրիում, երբ բնակելի շենքի 4–րդ հարկի պատշգամբից 2 տարեկան փոքրիկ էր ընկել։ Նրան շտապ տեղափոխել էին Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոն։ Փոքրիկ Հովհաննեսը ծայրահեղ ծանր վիճակում էր՝ կոմայի մեջ։ Վիրահատվելուց ու մեկ ամսվա ինտենսիվ բուժումից հետո փոքրիկը ժպտում է, ճանաչում հարազատներին ու բառեր արտաբերում։ Նրան սպասվում է ևս մեկ վիրահատություն։ Նախնական գնահատականով, փոքրիկը հետվիրահատական խնդիրներ չի ունենա։