Բավ է պառակտվել
08-11-2021 19:10

Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է համազգային դիմադրության մեկնարկի մասին (տեսանյութ)

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել է Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։

Հանրահավաքից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված հերոսների հիշատակը։

Հանրահավաքն անցկացվում է «Սկիզբ ենք դնում համազգային դիմադրության» կարգախոսի ներքո։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ «անհրաժեշտ է ազգային դիմադրություն ձևավորել և հասնել իշխանափոխության, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից, կապահովի երկրի համար արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն, կհաղթահարի սոցիալ-տնտեսական ճգնաժամը»։

Ընդդիմությունը հայտարարեց հաջորդ օրը երկրորդ հանրահավաք անցկացնելու մասին։

Հանրահավաքները զուգադիպեցված են նոյեմբերի 9-ին՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրվա հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս օրը տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը, ռուսական կողմը հայտարարել է, որ հստակ օր դեռ նշանակված չէ։