Բավ է պառակտվել
23-08-2022 18:50

Լրատվամիջոցներն ու սոցցանցերը գրում են Ադրբեջան - Նախիջևան տարանցման դեպքում խնդիրների մասին, ԱԱԾ-ն հերքում է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տարանցման դեպքում ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները կփակվեն տարանցման ընթացքում։

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։

Նշվում է, որ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետի բացում, որոնցով հնարավորություն է տրվելու Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվելու դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

«Ներկայում մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նոր անցակետերի մասին

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ՀՀ ԱԱԾ-ի հեղինակած նախագիծը Ադրբեջանի հետ սահմանին 3 նոր սահմանային անցակետ բացելու մասին։ Նախագիծը մշակվել է ելնելով օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

2022 թվականի օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու պատրաստակամության մասին։ Նա երաշխավորեց այս երթուղու անվտանգությունը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Եվ ոչ միայն Ղազախ-Իջևան երթուղու երկայնքով, այլ նաև Ղազախ-Բերդ, Վարդենիս, Սիսիան, Երասխ, Գորիսի հատվածներով, որտեղ վաղուց մաքսային հսկողություն է գործում, որից Ադրբեջանը երբեք չի օգտվել»,- ասաց նա։