Բավ է պառակտվել
21-10-2022 21:13

Երևանում կառուցվում է շրջանցիկ ճանապարհ, որը կբեռնաթափի Կոմիտասի պողոտան

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունը ավարտական ​​փուլում է։ Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նոր ճանապարհը զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան։

Ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ՝ էներգախնայող LED լուսարձակներով։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի երկրորդ կեսին։