Բավ է պառակտվել
11-05-2015 11:24

Հայտնի վիրաբույժի դին հայտնաբերվել է բուքմեյքերական գրասենյակում

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա: Ըստ աղբյուրի, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 50-ամյա Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: Նշենք, որ Ահարոն Կարապետյանը հայտնի վիրաբույժ էր, աշխատում էր «Երևան» բժշկական կենտրոնում (նախկինում` 6-րդ հիվանդանոց):