Բավ է պառակտվել
22-08-2018 14:19

Երևանի բոլոր գազալցակայանները համապատասխանում են տեխնիկական պահանջներին՝ ԱԻՆ

Երևանում ավտոմեքենաների բոլոր գազալցակայանները համապատասխանում են տեխնիկական պահանջներին և նորմերին, և պատրաստ են ապահով շահագործման, չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
"Հրդեհա-տեխնիկական զննումն իրականացվել է թվով 342 ԱԳԼԿ-ում, բոլոր գազալցակայաններում խնդիրներ էին հայտնաբերվել: Նրանց երկու ամիս ժամանակ էր տրվել թերությունների վերացման համար, և կայանների մեծամասնությունը դրանք վերացրել էր 2-3 օրվա ընթացքում" , - ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ մայրաքաղաքում կասեցվել է 12 գազալցակայանի գործունեությունը, քանի որ դրանք չէին իրականացրել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Ռոստոմյանը նշել է, որ ստուգվել են անխտիր բոլոր կայանները՝ ներառյալ և խոշոր բիզնեսին պատկանողները:
"Շրջաններում ստուգումներն արդեն սկսվել են, հանձնարարականներն ու առաջարկությունները տրվել են",- ասել է նախարարը: