Բավ է պառակտվել
08-07-2020 19:07

Հայաստանում պայթեցվել է խոշոր պահեստի շենքը (տեսանյութ)

«ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ն չորեքշաբթի իրականացրել է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։

Հունիսին սառնարանային տնտեսության շենքի 3 հարկում՝ ընդհանուր 105ք․մ․ տարածքով հրդեհ էր բռնկվել։ Տեղում աշխատել էին երեք հրշեջ ջոկատ, երկու ավտոաստիճան, ջրատար և այլ տեխնիկա։

Նախորդ տարվա աշնանը «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքում նույնպես խոշոր հրդեհ էր բռնկվել․փրկարարները երեք օր պայքարում էին կրակի հետ, որը հաջողվեց մարել մեծ դժվարությամբ։ Ոչնչացվել էր մի քանի հարյուր տոննա փչացած արտադրանք, կանխվել վտանգավոր սանիտարահամաճարակային իրավիճակը: