Բավ է պառակտվել
19-09-2022 15:51

Երևանը հայտնել է ադրբեջանական գերության մեջ հայ զինվորի սպանության մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողի սպանության մասին։

«Դավիթ Գիշյանը, փաստացի, գերության մեջ է սպանվել. Այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է մարդուն խոշտանգումներից և նվաստացուցիչ վերաբերմունքից։ Ադրբեջանը խախտել է այդ հոդվածները»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Սամվելյանը։

Նրա խոսքով, հայկական կողմը պահանջել է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Եթե Եվրադատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 22-ը տրամադրել բանտարկյալների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն և բժշկական տեղեկանք, եթե այդպիսիք կան, ապա այժմ մենք պահանջում ենք հրատապ միջոց կիրառել։ Տեղեկությունը նամակի տեսքով կուղարկվի նաև ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան»,- ասել է Սամվելյանը։

Ավելի վաղ Սամվելյանը հայտնել էր, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում 10-ից ավելի հայ զինծառայող է գերեվարվել։

ՄԻԵԴ-ը գերիների մասին տեսանյութերի հիման վրա հարցում է ուղարկել Ադրբեջանին սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված մեկ ռազմագերու և տեսանյութում տեսանելի այլ չնույնականացված գերիների մասով։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է։