Բավ է պառակտվել
12-05-2015 11:46

Շենգավիթում նեխած դի է հայտնաբերվել

Մայիսի 11-ին ԱԻՆ «911» ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Ահազանգով մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է միայնակ բնակվող 41-ամյա տղամարդու դիակը` ամբողջովին նեխած և քայքայված վիճակում: Դատաբժշկի կատարած արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Ի դեպ, հետաքրքրական է, որ մասնագետները բնակարանում գողության կամ որևէ այլ հանցագորության հետքեր չեն հայտնաբերել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ կատարվածը սպանության հետևանք չէ: