Բավ է պառակտվել
14-10-2016 18:50

Վթարված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժածներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց

Վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժածներին տեղափոխող ինքնաթիռը ժամը 19.01–ին վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների` Երևան ժամանող ուղևորների ցանկը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նույն օդանավով Հայաստան է տեղափոխվել նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

ՌԴ ԱԻ նախարարությունն այդ նպատակով հատկացրել է ԱՆ-148 մակնիշի օդանավ:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում չորս դեռահաս: Վթարի հետևանքով տուժածների համար բացվել է ժամանակավոր կացության կետ Բեսլանի մշակույթի տանը։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Գերատեսչությունը հրապարակում է ինքնաթիռով Հայաստան տեղափոխված տուժածների անունները.

1. Մարգարյան Աղվան Գերասիմի (1994 թ.)
2. Խաչատրյան Աշոտ Երջանիկի (1963)
3 Խաչատրյան Ստեփան Արծրունի (1986)
4 Խաչատրյան Արծրուն Ստեփանի (1962)
5 Արշակյան Գևորգ Արտուշի (1962)
6 Վարաժյան Աշոտ Խաչատուրի (1964)
7 Թորոսյան Կարեն Եսաբեկի (1965)
8 Փարեմուզյան Հասմիկ Ռաֆիկի (1981)
9 Փարեմուզյան Գայանե Յուրայի (1998)
10. Ղահրամանյան Գուրգեն Արամի (1946)
11. Ղահրամանյան Նուրիկ Սարգսի (1950)
12. Ավետիսյան Արման Արշալույսի (1979)
13. Սարազյան Սիմա Լյովայի (1987)
14. Մովսեսյան Էռնեստ Էմադիկի (1972)
15. Մկրտչյան Կորյուն Վարդգեսի (1983)
16. Սիմոնյան Նովլետ Թաթուլի (1995)
17. Խաչատրյան Կարեն Սամվելի (1982)
18. Ալեքսանյան Աշոտ Խորենի (1963)
19. Մարտիրոսյան Կարեն Սերգեյի (1980)
20. Մարգարյան Աշիկ Նորայրի (1962)
21. Ղարիբյան Մարգարիտ Վանյայի (1979)
22. Աբրահամյան Ժիրայր Ռուբենի (1960)
23. Աբրահամյան Վահան Ժիրայրի (1987)
24. Գևորգյան Վալենտինա Արշակի (1934)
25 Բեկջանյան Հրայր Վրույրի (1996)
26 Դավթյան Դիանա Ալբերտի (2005)
27 Աբրահամյան Սամվել Կարապետի (1957)
28 Պողոսյան Մաթևոս Յուրիկի (1986)
29 Արզումանյան Արմեն Կոլյայի (1972):