Բավ է պառակտվել
29-04-2019 15:04

Երևանի կենդանաբանական այգում անկել է միակ բենգալյան վագրը

Երևանի կենդանաբանական այգում երկուշաբթի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո սատկել է միակ բենգալյան վագր Բինգոն: Այս մասին տեղեկացվել է կենդանաբանական այգու ֆեյբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բինգոյի մետ ախտորոշվել է լեյկոզ, մշակվում էր կենդանու բուժման սխեման:

Հրավիրված և տեղացի մասնագետների համատեղ կոնսիլիումի արդյունքում պարզ է դարձել, որ վագրի հիվանդությունն անբուժելի է: Ավելի վաղ խորհուրդ էր տրվել քնեցնել կենդանուն՝ հետագա տառապանքից ազատելու նպատակով, ինչը չէր կատարվել:

Վերջին ժամանակներս հաճախակի են վատ լուրեր ստացվում կենդանաբանական այգուց։ Պալարախտի պատճառով կենդանիների անկի դեպքերի և կենդանաբանական այգու ղեկավարության կողմից այդ տեղեկությունները թաքցնելու մասին լուրերը ակտիվացել էին ամռանը, սակայն տնօրինությունը հանգստացրել էր հանրությանը, հավաստիացնելով, որ պալարախտի հետևանքուվ սմբակավոր կենդանիների անկի դեպքերը եղել են հունվարին, այդ ժամանակից ի վեր իրավիճակը շտկվել է։ Ավելի ուշ՝ հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ կենդանաբանական այգում անսպասելի անկել է ամուրյան վագր Նոբելը: Հոկտեմբերի սկզբին տեղեկություն է ստացվել, որ միջտեսակային պայքարի արդյունքում անդրկովկասյան գորշ արջ է անկել, իսկ նոյեմեբերի 13-ին տնօրինությունը հայտնել է զեբրի անկի մասին, որի արյան և մեզի մեջ հայտնավերվել է մեծ քանակությամբ մկնդեղ։ Հանրությանրջանում աճում է անհանգստությունը կենդանիների անկի հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպվում։

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թվականին: Անցյալ տարի սկսվել այգու վերականգնման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք շարունակվում են մինչ օրս: