Բավ է պառակտվել
25-04-2022 20:26

Երևանի կենդանաբանական այգում 12 տարվա մեջ առաջին անգամ կորյուն է ծնվել (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգում ուրախ իրադարձություն է․ 12 տարվա մեջ առաջին անգամ առյուծի ձագ է ծնվել։

Վերջին անգամ կենդանաբանական այգում առյուծի ձագեր են ծնվել 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ։


Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։
Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ այգու թիմը որոշել է կորյունի անվան ընտրության մրցույթ կազմակերպել, առաջարկելով մի քանի տարբերակ՝ Աֆֆինա, Գիսանե կամ Գիտա: