Բավ է պառակտվել
02-05-2019 13:34

Երևանի կենդանաբանական այգում հիվանդացել է ևս մեկ կենդանի․օրաթերթ

“Հայկական ժամանակը” գրել է, որ Երևանի կենդանաբանական այգում ևս մեկ վագր է հիվանդացել։

Ինչպես թերթին տրված հարցազրույցում տեղեկացրել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, տարեց կենդանու մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի ուռուցք։

“Հիվանդության ծագումնաբանությունը հասկանալու համար նմուշներն ուղարկել ենք օտարերկրյա լաբորատորիա՝ փորձաքննության”,- ասել է Խաչատրյանը։

Ըստ նրա, ներկայումս կենդանաբանական այգում կա երկու վագր, և Հայաստան երկու վագր բերելու հայտ է ներկայացվել։

Տնօրենը հույս է հայտնել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կկարողանան վագրերի զույգ ձեռքբերել:

Ապրիլի 29-ին հայտնի է դարձել, որ երկարատև հիվանդությունից հետո կենդանաբանական այգում անկել է Բինգո բենգալյան վագրը։