Բավ է պառակտվել
04-07-2019 23:37

Այս տարի էլ Սևանա լճից ավել ջրառ չի եղել

 


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված աղտոտոված ու ծաղկած Սևանի մասին: Նա նշեց,որ մաքրման աշխատանքների մի մասը նախկինում ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում:
«Մենք կարծում ենք, որ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար հատկացնել, դա հարկավոր է իրականացնել համայնքների միջոցով: Ջրում ճահճացված տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են, և պարզվել է՝ մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը: Այս տարի մրցույթն արդեն հայտարարված է 2020-21 թվականներին նախատեսում ենք ամբողջ տարածքը մաքրել: Եթե նախկինում մաքրվում էր 60-70 հա, 20-21 թվականների համար նախատեսում ենք 250-300 հա: Այս տարի էլ մաքրման համար 100 մլն է նախատեսվել, բայց մաքրման ծավալները կլինեն շատ ավելի»,- տեղեկացրեց նա:
Նախարարը հավաստիացրեց,որ այս տարի էլ Սևանա լճից ավել ջրառ չի եղել և մտադիր են անել այնպես անել, որ հավելյալ ջրառ չլինի առհասարակ։
<<Այս տարի Սևանի ջրառն ավելի ցածր է, քան անցած տարի, մոտ 15-20 մլն-ի չափով արդեն նվազ է. Ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ, ավել ջրառ չի եղել:
Դիտարկմանը՝ բնապահպանները պնդում են, որ հենց ջրառի պատճառով են Սևանի խնդիրները, նախարարը նշեց, որ դրանց համար մի քանի գործոն կա:
«Մի քանի կուտակային գործոններ կան՝ կեղտաջրերի հոսք, պետք է մաքրվեն անտառային տարածքները, ափամերձ տարածքները: Հյուրանոցներից ու ռեստորաններից մեծ քանակի աղտոտումներ են գնում, մեծ քանակությամբ քիմիական նյութեր են լցվում լիճ»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ հաշվարկներ են կատարվել պարզելու՝ որքա՞ն ափամերձ տարածք պետք է մաքրվի, և 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի՞ Սևանի մակարդակը զգալի բարձրացնել։
Նրա խոսքով՝ ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով. « Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի»: