Բավ է պառակտվել
27-04-2020 16:20

«Աշակերտներն այս տարի այլևս դպրոց չեն գնա», ԿԳՄՍ նախարար

 

«Աշակերտներն այս տարի այլևս դպրոց չեն գնա»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ուսումնական տարվա ավարտի և ընդունելության գործընթացի մասին: Նա նշեց, որ հեռավար կրթությունն ընդհանուր առմաբ գոհացուցիչ արդյունք ունեցավ, և տարին հեռավար կրթությամբ էլ կավարտվի:
«Նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը, բայց դա կախված է մայիսի ամփոփումից։
Այս շաբաթն անհրաժեշտ է մեզ՝ հասկանալու, թե ինչ ենք բաց թողել։ Այն աշակերտների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել և ամբողջությամբ չեն կարողացել նյութը մարսել, դրանք կլինեն պահուստային օրեր, որոնք ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել
Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականներ կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա։
Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:
«Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը:
Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:
Ի դեպ քննություններն անցկացվելու են այնպես, որ որևէ պարագայում խնդիրներ չստեղծվեն զորակոչի իրականացման համար։

«Միաժամանակ ելնելու ենք մեր սովորողների լավագույն շահից»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով, մեդալի քննություններ չեն լինի, մեդալի հավակնորդները քննությանը կարող են մասնակցել հաջորդ տարի։
Իսկ ընդունելության քննությունները կլինեն հուլիսի սկզբին ու կհանձնեն մեկ քննություն մասնագիտական։
Ինչ վերաբերում է «Վերջին զանգ»-ի միջոցառումներին, ապա Արայիկ Հարությունյանը նշեց, եթե միջոցառումներն իրականացնեն, կարող են երիտասարդները դառնալ վարակակիր՝ այն տարածելով ընտանիքի անդամների շրջանում։
«Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը, հենց նախարարությունը մեզ ասի՝ համավարկն այլևս իրենից վտանգ չի ներկայացնում, սահմանփակումների խնդիր չի լինի, պայմանավորվում ենք մի օր ու անցկացնում այդ միջոցառումը»,-ասաց նախարարը։

 

 

Արմինե Գևորգյան