Բավ է պառակտվել
31-01-2022 12:53

Վրաստանում ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ և զոհ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել Վրաստանի Թքիբուլի (Իմերեթի շրջան) ածխահանքում պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկուշաբթի «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է ինը մարդ։ Մեկ հոգու վնասվածքները շատ ծանր էին, ինչի պատճառով նա մահացավ մեր աչքի առաջ։ Հանքափորները վնասվածքներ են ստացել պայթյունային ալիքից»,- Թքիբուլի քաղաքի քաղաքապետ Դավիթ Չերքեզիշվիլիի խոսքերն է բերում Ռուսթավի-2-ը։

Բոլոր տուժածներն արդեն տեղափոխվել են Թբիլիսի։ Նրանք ունեն տարբեր ծանրության այրվածքներ: Ողբերգության պատճառները կպարզի հետաքննությունը։

ՆԳՆ մամուլի ծառայությունում հայտնել են ՏԱՍՍ-ի թղթակցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ «Հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է անձի մահվան կամ այլ ծանր հետևանքների» հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

Թքիբուլիում կան տասնյակ ածխահանքեր։ Դրանց մեծ մասը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը։ Այս քաղաքում ածխհանքեր ունեն նաև այլ ընկերություններ։ Հանքափորերի մեծ մասը չի գորխում 2018 թվականից՝ մի քանի մարդու կյանք խլած մի շարք ողբերգություններից հետո։