Բա՛վ է պառակտվել
21-03-2020 10:15

Վրաստանում խստացվել է երկրի տարածքով անցնող բեռնատարների նկատմամբ հսկողությունը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել:

Այսպես, խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրվա ընթացքում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը:

Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։

Վերջին 14-օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա:

Ինչ վերաբերում է ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդներին և ապրանքներին, ապա այս դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։

Մարտի 21-ի՝ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 160 դեպք։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարակվածների մեծամասնությունը Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը խստացրել է վերահսկողությունը 6 երկրի ուղղություններով
Ոստիկանությունը սահմանված կարգով պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից․ Փաշինյան
Մոտակա օրերին 6 չվերթ կիրականացվի դեպի Հայաստան
"Հերիք եղավ բոլ եղավ արա, ժողովրդին հասցրել եք" - Արարատի մարզի բնակիչների զանգվածային բողոքի ակցիան (տեսանյութ)
Ժամանակին միջոցառումներ չիրականացնելով Սևանա լիճը կարող ենք կորցնել