Վրաստանի Գուդաուրի բարձր լեռնային հանգստավայրում հնդկական ռեստորանում հայտնաբերվել է 12 մարդու դի, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։
Մահացածների թվում են Հնդկաստանի 11 և Վրաստանի 1 քաղաքացի։ Նրանք բոլորն աշխատում էին ռեստորանում և բնակվում էին շենքի երկրորդ հարկում։
Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը դժբախտ պատահարն է։ Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հաղորդվում է, որ աշխատակիցների հյուրասենյակներին կից սենյակում աշխատող գեներատոր է եղել, որը գործարկվել է հոսանքազրկումից հետո։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը ճշգրիտ պարզելու համար։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ, կատարվում են հարցաքննություններ, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ։
Միջադեպը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ մահ պատճառելու համար։