Բավ է պառակտվել
10-03-2023 17:00

Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում․ քաղաքապետարան

ԱԱԾ ծառայողները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացնում։ Տեղեկությունը հաստատել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Նա մանրամասներ չի հաղորդել։

Սիմոնյանը քաղաքապետարանում կոորդինացնում է առողջապահության, երիտասարդության և սպորտի ոլորտը։ Մինչև 2022 թվականի փետրվարին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Հայաստանի առողջապահության փոխնախարարի պաշտոնը։