Բավ է պառակտվել
06-11-2020 18:45

Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնել է Արցախ (լուսանկարներ)

Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աբխազիայի նախագահի միջազգային կապերի հարցերով օգնական Ախրա Ավիձբան։ Իր գրառմանը կից Ավիձբան հրապարակել է Սոչիի օդանավակայանում արված լուսանկարներ, որոնցում երևում է 23 անձ, այդ թվում՝ նախագահի օգնականը, ինչպես նաև հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը, ով 1992-93-ին վրաց-աբխազական պատերազմի վետերան է և Աբխազիայի հերոս։
«Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը»,- նշել է Աբխազիայի նախագահի օգնականը։ Ուստի՝ առաջի՛ն ծիծեռնակը։ Աբխազիայի կամավորնե՛րը։ «Համշե՛ն» խումբը։ Պահապան հրեշտակը բոլորի հետ։Աիաաիրա՛ (հաղթանակ - աբխ.)»,- ասվում է նախագահի օգնականի տեքստում։
Ավիձբան Դոնբասում մարտական գործողությունների մասնակից է 2014 թվականից: Նա ստեղծել է և եղել է «Պյատնաշկա» միջազգային ջոկատի հրամանատար: Մասնակցել է Սաուր-Մոգիլայի, Իլովայսկի, Մարյինկայի համար մղված մարտերին, ինչպես նաև Դեբալցևո շրջանում և Դոնեցկի օդանավակայանում: